Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն դատապարտել է ապրիլի 24-ին Վաշինգտոնում Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեի բողոքի ակցիաները թույլատրելու ԱՄՆ Ազգային պարկերի ծառայության որոշումը: Facebook-ի իր էջում այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA)։
«Ցնցող է այն փաստը, որ ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեին թույլատրում է բողոքի ակցիաներ անցկացնել ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հաշվի առնելով ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցների բռնության նախկին սադրանքները։ Ես կոչ եմ անում անհապաղ չեղարկել այդ թույլտվությունը», - նշել է կոնգրեսականն Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները դաժանաբար ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին, որոնց թվում էին հայեր և քրդեր։