Արմինֆո. ՙԱյսօր, մոտենալով Անմար կրակին, ես առաջին հերթին զգացի այն, ինչ զգում էի հորս կողքին՚, - լրագրողների հետ զրույցում ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր:
ՙԱյնպիսի զգացողություն է, որ նա (Շառլ Ազնավուր - խմբ.) մեզ հետ է, ինչպես բոլոր մարդիկ, որոնց հիշատակը մենք այսօր եկել ենք հարգելու։ Նրա ցանկությունը կլիներ, որ
այս օրը ես այստեղ լինեի՝ ողջ ընտանիքի անունից՚, - հայտարարել է Նիկոլան։ Նրա ասելով, ինքը շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ՙԲայց ուզում եմ ընդգծել, որ հայրս երբեք ատելություն չի տածել որևէ ժողովրդի հանդեպ։ Հայրս երազում էր խաղաղության մասին, երազում էր, որ կլինի երջանիկ երիտասարդություն՝ առանց ատելության՚, - նշել է Նիկոլա Ազնավուրը։