Արմինֆո.Միացյալ Նահանգները չի ժխտում այդ պատմական փաստը։ Այդ մասին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
ՙԱյսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին։ ԱՄՆ-ը հաստատման լսումների ժամանակ նշել է, եւ կրկին ընդգծում է, որ Վաշինգտոնը չի ժխտում այդ պատմական փաստը, այդ իրադարձությունները: Այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին, 20-րդ դարի վատթարագույն զանգվածային բարբարոսություններից մեկն է, եւ մենք շարունակում ենք խրախուսել այն տոկունությունը, որը տեսնում ենք հայ ժողովրդի շրջանում՚, - հավաստիացրել է Թրեյսին:
Հավելենք, որ ԱՄՆ-ը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Սակայն, ուշագրավ է, որ այդ փաստը ճանաչել են ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: