Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 24-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրանց ուղեկցում էին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:
Անմար կրակի մոտ Գարեգին Բ Կաթողիկոսը մատուցել է հոգեհանգստյան կարգ, հավաքվածները խոնարհել են գլուխները և մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: