Արմինֆո. Ռուսաստանի հայերի միավորումը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի տապալման կապակցությամբ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ակցիայի տապալումը պայմանավորված էր ոչ թե Մոսկվայի անվտանգության կառույցների մերժմամբ, այլ եկեղեցու ներկայացուցիչներին գործողություններով:
ՙՄերժման պաշտոնական պատճառը մտահոգությունն է ակցիայի մասնակիցների անվտանգության համար։ Միաժամանակ, եկեղեցու ներկայացուցիչները առաջարկել են ակցիա անցկացնել եկեղեցու մերձակա կայանատեղիում, պնդելով, թե տվյալ տարածքը նույնպես պատկանում է Հայոց թեմին, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Այսպիսով, եկեղեցու շենքի մոտ կայանատեղիում ակցիայի անցկացումը հավասարազոր կլիներ չարտոնված հանրահավաքի՝ համապատասխան պատժամիջոցներով: Իսկ իրական պատճառը հեռու է պաշտոնականից: Եկեղեցու ներկայացուցիչների հետ խոսակցություններից պարզ է դարձել, որ ակցիայի անցկացումն արգելելը Եզրաս արք. որոշումն է՝ գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներից մեկի հետ անձնական կոնֆլիկտի առնչությամբ՚, - ասվում է ՌՀՄ հայտարարությունում: Միավորումում ցավալի փաստ են համարում անձնական շահը հայ ժողովրդի շահից վեր դասելը, նախապես համաձայնեցված միջոցառումը սկսվելուց հաշված ժամերի ընթացքում չեղյալ համարեը, ակցիայի անցկացումը 300-ից ավելի մարդկանց մերժելը, որոնք անտարբեր չեն նախնիների հիշատակի նկատմամբ: ՙԵկեղեցին մեկ մարդու սեփականությունը չէ, դա հայ ժողովրդի սեփականությունն է։ Մենք անկեղծորեն ցավում ենք, որ այս պատվիրանը հեռու է մեր հոգևորականության որոշ ներկայացուցիչներից։ Մենք ցավում ենք, որ հայկական եկեղեցին, որը ողջ պատմության ընթացքում եղել է հայերի միասնության կենտրոն, այսօր Մոսկվայում մեկ մարդու որոշումների առնչությամբ չի կարող իր շուրջը համախմբել հայերին և նպաստում է բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը՚, - ասվում է հայտարարության մեջ: