Երեթշաբթի, 23 Ապրիլի 2019 19:37
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

Արմինֆո.  «Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է:

Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումիցե,- այս մասին Միգրացիայի միջազգային կազմակերպության  ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

 

Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ.

 

«Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունըե,- ասել է նախարարը:

 

Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած  խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր.

 

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլորը խնդիրները այս կամ այն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնումե,- ասել է նա:

 

Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու.

 

«Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիքե,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

 

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄՄԿ-ի հետ համագործակցել է «Ամրապնդելով Հայաստանի աշխատանքային միգրացիայի կառավարման կարողությունները՝ ի բարօրություն միգրանտների իրավունքների պաշտպանության և լավ կառավարմանե ծրագրի շրջանակներում: ՀՀ առավել խոցելի համայնքներում միգրանտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ևս մեկ ծրագիր դեռ իրականացման փուլում է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի