Արմինֆո. Փարիզի Լիբանանի Սուրբ Աստվածամոր տաճարում պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին «Թուիթերի՚ իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը նախաետսվում էր անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի հրդեհի հետևանքով: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: