Արմինֆո. Բաղրամյան պողոտայում գտնվող Հայաստանի նախագահի նստավայրը ՙՀանրապետության տուն՚ վերանվանելու հարցն այսօր հանվել է Երևանի ավագանու խորհրդի նիստի օրակարգից:
ՙՀարցը հանում եմ օրակարգից, քանի որ դրա լուծումը միայն Երևանի քաղաքապետարանի վարույթում չէ։ Հարցը վերաբերում է ողջ հանրապետությանը և պահանջում է հանրային լայն քննարկումներ, դրան կանդրադառնանք համապատասխան քննարկումներից հետո՚, - Երևանի ավագանու խորհրդի ապրիլի 23-ի նիստում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ համապատասխան որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է. ՙՂեկավարվելով ՙԵրևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման 4-րդ կետով, Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը վերանվանել ՙՀանրապետության տուն՚:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից՚: