Արմինֆո.Հայաստանը շարունակում է ընդգրկված մնալ այն երկրների առաջատար տասնյակում, որոնց քաղաքացիներին մերժել են մուտք գործել Վրաստան։
Այսպես, Վրաստանի ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019 թվականի մարտին այն մարդկանց ցուցակում, ում մերժել են մուտք գործել Վրաստան, առաջվա պես առաջատար են Իրանի (1815) եւ Հնդկաստանի (404) քաղաքացիները: ՙՄարտին Վրաստան մուտքն արգելել են Ադրբեջանի 228, Թուրքիայի 130, Թուրքմենստանի 66 , Հայաստանի 62 եւ Ռուսաստանի 61 քաղաքացիների՚, - նշվում է վիճակագրության մեջ, ընդ որում, ընդգծվում է, որ Իրանի քաղաքացիների մերժումների թիվը եռապատկվել է: Վրաստանի սահմանապահները ամենից քիչ մերժել են ԱՄՆ-ի, Ալժիրի, Դանիայի, Դոմինիկյան Հանրապետության, Զիմբաբվեի, Ճամայկայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Սոմալիի քաղաքացիների մուտքը երկիր: