Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019 18:03
Տաթևիկ Շահունյան

Թուրք իրավապաշտպան. Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակական է լինելու

Թուրք իրավապաշտպան. Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակական է լինելու

Արմինֆո.ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միությունե կազմակերպության անդամների հետ:

 

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է կազմակերպության ջանքերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի՝ ցեղասպանության հիմքում ընկած է մարդատյացությունը, ինչի դեմ նա կարեւոր է համարել ամենօրյա պայքար ծավալելը: «1930-1940 թվականներին Գերմանիան զարգացած, քաղաքակիրթ երկիր էր, սակայն մարդատյացության քարոզի հետեւանքով տեղի ունեցավ Հոլոքոստըե,-ասել է պատգամավորը: Բանախոսը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը եւ անցյալի հետ առերեսվելը թուրք ժողովրդի համար կարեւոր գրավական է կառուցելու արդար ու ժողովրդավարական պետություն: Նրա խոսքով` 21-րդ դարում հնարավոր չէ ապրել հանգիստ խղճով` չառերեսվելով սեփական պատմության հետ:

 

«Ընդդեմ ցեղասպանության միությունե կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը նշել է, որ իրենց կառույցը պայքարում է արդարության վերականգնման համար:

 

«20 տարի շարունակ մենք պայքարում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցը փորձում ենք պահել Թուրքիայի օրակարգումե,-ասել է նա: Կազմակերպության նախագահի խոսքով` իրենք պայքարում են նաեւ Փոքր Ասիայի տարածքում ցեղասպանության ենթարկված պոնտոսի հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների արդար դատի վերականգնման համար: Թուրք իրավապաշտպանը հավաստիացրել է, որ իրենց պայքարը շարունակական է լինելու:

 

Տաթեւիկ Հայրապետյանն իր երախտագիտություն է հայտնել կազմակերպության անդամներին, կարեւորել նրանց առաքելությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Նա նաեւ տեղեկացրել է, որ ուսանողական տարիներին գործակցել են գերմանացի եւ թուրք ուսանողների հետ ցեղասպանության խնդիրների շուրջ, արդյունքում ստեղծվել է «Մուշ քաղցր Մուշե եռալեզու գիրքը:

 

Հանդիպմանը ներկա են եղել գերմանացի տարբեր տարիքի դպրոցականներ: Կազմակերպության նախագահը նշել է, որ նոր սերունդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ապրիլի 24-ին նրանք այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցելու ջահերով երթին:

 

Հանդիպման ավարտին Ալի Էրթեմը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանալեզու գիրք եւ մեծադիր լուսանկարներ է նվիրել մշտական հանձնաժողովի նախագահին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի