Արմինֆո.Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը, զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ ութ պայթյուն է որոտացել մայրաքաղաք Կոլոմբոյում, Նեգոմբոյում եւ Բատիկալոայում: Հարձակման են ենթարկվել Կաթոլիկ եկեղեցիներն ու շքեղ հյուրանոցները։
Ահաբեկչությունների զոհ Է դարձել առնվազն 290 մարդ, այդ թվում ՝ առնվազն 35 օտարերկրացի՝ Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Թուրքիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի քաղաքացիներ: Մոտ 500 մարդ վիրավորվել է, շատերը գտնվում են ծանր վիճակում։ Զոհվածների եւ տուժածների մեծ մասը տեղացիներ են, առավելապես քրիստոնյաներ։
Երկրում սահմանվել է պարետային ժամ, որը կգործի երեկոյան ժամը 6-ից մինչեւ առավոտյան 6-ը: Սահմանափակված է սոցիալական ցանցերի հասանելիությունը, ինչը բացատրվում է կեղծ տեղեկատվության եւ ասեկոսեների տարածումը կանխելու անհրաժեշտությամբ: Տեղական օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Շրի Լանկայում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են Զատկի տոնակատարության ժամանակ կիրակի առավոտյան տեղի ունեցած մի շարք պայթյունների մասնակցության մեջ: Իշխանություններն տեղի ունեցածն արդեն որակել են ահաբեկչություն, որի հետեւում կանգնած են կրոնական ծայրահեղականները, բայց ոչ ոք առայժմ պատասխանատվություն չի ստանձնել: