Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների», - ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կիրակի երեկոյան առաջիններից մեկն է շնորհավորել է Զելենսկուն նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ ուկրաիներեն, հույս հայտնելով, որ Ուկրաինայի նոր նախագահը առավելագույն ջանք կգործադրի, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի են հասնեն:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների 73,18 տոկոսն ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է ՙժողովրդի ծառա՚ կուսակցության ներկայացուցչի օգտին, իսկ 24,49 տոկոսը՝ պետության գործող ղեկավարի օգտին: Այսպիսով, Զելենսկու օգտին քվեարկել է ավելի քան 12,2 մլն ընտրող, ավելի քան 4 մլն-ը՝ Պորոոշենկոյի օգտին:
Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ի կողմից պետք է հասատվեն ոչ ուշ, քան մայիսի 1-ը: Ընտրված նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա մայիսի 31-ից ոչ ուշ ։
Զելենսկին պաշտոնապես կանցնի իր պարտականությունների կատարմանը, երբ Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում երդում տա ուկրաինացի ժողովրդին։