Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում Զելենսկիին շնորհավորել է ուկրաիներեն լեզվով։
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 21-ին։ Դրան մասնակցել են Պորոշենկոն եւ Զելենսկին, որը, ԿԸՀ վերջին տվյալներով, առաջատարն Է ընտրություններում: Քվեաթերթիկների 95 տոկոսի մշակման արդյունքում Զելենսկու օգտին քվեարկել Է ընտրողների 73,17 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 24,5 տոկոսը: