Արմինֆո. Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը հաջորդ ամիս կուղարկվի Ազգային ժողով:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում, նա նշել է, որ կառավարության նիստերից մեկում արված հայտարարությունը ոստիկանությունը չի ընդունել որպես հանձնարարական, ինչը լուրջ սխալ է: <Վերջերս <Մի արեք այսպես> խմբում տեղադրվեց մի տեսանյութ, որի տակ ես կոչ արեցի քաղաքացիներին օգնել ճանապարհային ոստիկանությանը, իրազեկել, նկարահանել և ուղարկել Ճանապարհային ոստիկանություն ։ Հիմա պարզվում է, որ այդ մեխանիզմի գործելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ ։ Սակայն ոստիկանությունը չի աշխատել այդ ուղղությամբ, քանի որ գտել է, որ ես կոնկրետ հանձնարարականներ չեմ տվել այդ հարցի վերաբերյալ ։ Թեև կառավարության նիստում ես այդ մասին հայտարարություն եմ արել: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը>,- եզրափակել է Փաշինյանը։