Արմինֆո.ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
<Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ անհամաչափորեն սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված գործիքակազմից զատ՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արմեն Գեւորգյանի խախտված հիմնարար իրավունքները վերականգնելուն ուղղված համապատասխան գործողություններ կատարելու համարե։
Նամակում նշված է նաեւ, որ պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է Գեւորգյանի ողջ գույքը կալանքի տակ առնվել. <Ուսումնասիրելով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր նպատակով կամ նպատակներով է դրվել, այն դեպքում, երբ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ կոնկրետ նպատակի վկայակոչումը, կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է>:
Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):