Արմինֆո. Գյումրիի սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից Մեղրաշատ բնակավայրի մոտակայքում ձերբակալվել է անհայտ անձի, ով ապօրինաբար հատել է ՀՀ պետական սահմանը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, միջադեպի հանգամանքները պարզելու ընթացքում հաստատվել է, որ պետական սահմանը խախտողը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, որը թաքնվում է արդարադատությունից: