Արմինֆո. Առանց այն ժամանակվա պաշտպանության նախարար, իսկ հետագայում վարչապետ Վազգեն Սարգսյանի գիտության ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող բանակցություններ վարել Մեղրիի և Լաչինի փոխանակման շուրջ, ինչպես որ հաճախ է լրատվամիջոցներում շրջանառվում տարբեր գործիչների կողմից։ Ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ։
<Եթե նման պլաններ իսկապես լինեին 1999 թվականին, ինչպես պնդում են որոշ գործիչներ, ապա Հայաստանի իշխանություններն անպայման կխորհրդակցեին ինձ հետ՝ որպես ԼՂՀ Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատարը ։ Բայց ոչ մի բանակցություն այս առնչությամբ ինձ հետ չի եղել ։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, միշտ ասում եմ, այն, ինչ մտածում եմ, բայց ինձ հետ նման քննարկումներ չեն եղել ։ Եվս մեկ անգամ կրկնեմ, եթե կողմերից որևէ մեկի կողմից նման քննարկումներ տեղի ունենային, ապա վստահ եղեք, ես տեղյակ կլինեի այդ մասին>, - պարզաբանել է Բաբայանը ։
Նրա խոսքով ՝Վազգեն Սարգսյանը վճռորոշ նշանակություն է ունեցել երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս. <Դրա համար համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առանց Վազգեն Սարգսյանի գիտության նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել նման ծրագիր: Քոչարյանը չէր կարող այդ հարցի շուրջ քննարկումներ վարել և վերջ>։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը վերջերս հանդես էր եկել բաց նամակով, որում, ի թիվս այլ հանցագործությունների, Քոչարյանին մեղադրել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փորձի մեջ: