Արմինֆո. 2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվել 61-րդ հորիզոնականում: Facebook-ի իր էջում անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կազմած վարկանիշային ինդեքսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել է. ՙՍա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր:
Հ.Գ. Մենք, իհարկե, կդիտարկենք կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները եւ առաջարկները եւ կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը՚: