Արմինֆո. ՙՔաղաքացու օրվան՚ նվիրված միջոցառումների անցկացման համար Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 124 մլն դրամ (մոտ 255 հազար դոլար):
Հիշեցնենք, որ մարտի 21-ին կառավարությունը հավանություն է տվել ՙՏոների և հիշատակի օրերի մասին՚ օրենքում փոփոխություններին, սահմանելով նոր տոն՝ Քաղաքացու օրը, որը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, և համաժողովրդական շարժման հաղթանակը՝ 2018 թվականի ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության ակցիաների ալիքի վրա նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ազգային ժողովը մայիսի 8-ի հատուկ նիստում երկրորդ փորձից վարչապետի պաշտոնում ընտրեց Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այդ օրը երկրում տեղի ունեցան ժողովրդական տոնախմբություններ։