Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը
ապրիլի 24-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման շրջանակում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին ապրիլի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Գրեմինգերը կժամանի Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու միջազգային անվտանգության 8-րդ մոսկովյան համաժողովին:
Զախարովան փաստել է, որ հանդիպման օրակարգը հագեցած կլինի եւ կընդգրկի ընթացիկ գործունեության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում, Մերձդնեստրի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի հակամարտությունները, Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ Ժնեւյան քննարկումները: Նրա խոսքով ՝ նախատեսվում է նաեւ քննարկել ԵԱՀԿ կառույցների, այդ թվում ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գործունեությունը: