Արմինֆո.Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում: Այդ մասին ապրիլի 16-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Մեթին Գյունդողդուն՝ հանձնաժողովի նիստից շրջանակում:
Նա նշել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, ընդ որում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման եւ կարգավորման մասին խոսելն անիմաստ է: Գյունդողդուի խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները կարող են ցանկացած հարց լուծել, սակայն հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն ղարաբաղյան հարցի լուծման համատեքստում:
ՙԿողմերը պետք է հարգեն միմյանց ։ Ադրբեջանը միշտ Թուրքիայի համար կարևոր դաշնակից է եղել՝ մեկ ազգ, երկու երկիր։ Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա դա օգուտ կբերի ողջ տարածաշրջանին՚, - նշել է թուրք խորհրդարանականը։
Գյունդողդուն նաև անթույլատրելի է համարել հայկական սփյուռքի միջամտությունը հայ-թուրքական հարաբերություններին։