Արմինֆո.. Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ապրիլի 16-ին ասուլիսում նման կարծիք է հայտնել Սեւծովյան - Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Փորձագետն ընդգծել է, որ հենց Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ ոչ պատշաճ արձագանքն է ճանապարհ հարթել դեպի մարդկության դեմ հանցագործությունների նոր դրսեւորումներ: <Հենց սեփական պատմության նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, նախնիների հիշատակը հարգելը ճանապարհ է հարթել վերջինիս ՝ որպես ազգի կայացման, ինքնության ու պետականության հաստատման համար> ,-համոզմունք է հայտնել Նադեին-Ռաեւսկին ՝ հավելելով, որ նա լիովին աջակցում է այդ հարցում Հայաստանի որդեգրած ուղեգծին:
Միևնույն ժամանակ, նա արձանագրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լուրջ դեր է խաղում նաև այդ հանցագործության հետևանքների նյութական փոխհատուցման հարցը ։ Նրա խոսքով ՝ Թուրքիան ամենևին չի ցանկանում ինչ-որ բան փոխհատուցել։ Ռուս փորձագետը փաստել է, որ Անկարան ցանկացած հարցում առաջնորդվում է սեփական շահերով: <Հենց շահն է վճռորոշ դեր խաղում Թուրքիայի համար ցանկացած հարցում>, - ամփոփել է նա ։