Արմինֆո. Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել 1992–1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի անցած ուղու շուրջ և կարևորել դրա բացառապես խաղաղ կարգավորումը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել եռակողմ զինադադարի կնքմանը, որի 25-ամյակը լրանում է հաջորդ ամիս։