Արմինֆո. Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արծարծվել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության թեման, այդ թվում՝ բազմակողմ կառույցների շրջանակներում։
Դեսպան Արմեն Ղևոնդյանը նախարար Անդրեյ Ռավկովին ներկայացրել է Բելառուսում՝ համատեղության կարգով ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։