Արմինֆո.Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Facebook-ի իր էջում այդ մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը: Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ: Հունգարիայի նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է մարտի 26-ին», - գրել է Արմեն Աշոտյանը։
Հունգարիան ԵՄ 11-րդ երկիրն է, որը վավերացրել է համաձայնագիրը։ Հարկ է նաև նկատել, որ Հայաստանի և Հունգարիայի միջև 2012 թվականի աշնանից սկսած դիվանագիտական հարաբերություններ չկան։ Դրանք սառեցվել են Երեւանի կողմից՝ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից հայրենիք արտահանձնելու որոշման կապակցությամբ: