Արմինֆո. ՙԵրբեք մի ասա երբեք՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանից հետո ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության նախագահ ընտրվելու հնարավորությանը: Ընդ որում, նա ընդգծել է, որիրեն այդ պաշտոնում չի տեսնում:
ՙԴուք նկատե՞լ եք, որ ՙՔաղաքացիական պայմանագրի՚ ստեղծումից ի վեր ես նրա նախագահի թեկնածու չեմ եղել։ Մեր կուսակցությունում կան շատ մարդիկ, որոնք արժանապատվորեն կարող են իրենց վրա վերցնել այդ լիազորությունները՚։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը գլխավորել է ԵԿՄ-ն եւ վայր է դրել ՔՊ ղեկավարի լիազորությունները: