Արմինֆո. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հույս հայտնելով, որ Հայաստանի ղեկավարի մոտ ամեն ինչ կստացվի։ Այդ մասին նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ չկայացած բանավեճից հետո հայտարարել է նախագահը՝ ՙՕլիմպիյսկի՚ մարզադաշտում պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին։
Զավեշտալի դրվագ է տեղի է ունեցել Հայաստանի ղեկավարին ուղղված Պորոշենկոյի ուղերձի ժամանակ, որտեղ Ուկրաինայի նախագահը Փաշինյանին անվանում է ՙՀայաստանի նոր նախագահ՚:
Պորոշենկոն հիշեցրել է տարբեր միջազգային հարթակներում Փաշինյանի հետ ունեցած մի շարք հանդիպումների մասին, աջակցություն հայտնելով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, հայտարարելով, որ Փաշինյանի մոտ ՙամեն ինչ կստացվի՚:
Պորոշենկոն նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ուկրաինան մեծ ներուժ ունեն տնտեսության, մարդկանց միջեւ շփումների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման համար: Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի մասին ՝ Պորոշենկոն նշել է, թե վստահ է, որ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներն իրենց երկրում զգում են ինչպես տանը։
ՙՄենք մեծ հարգանքով ենք վերաբերվում բոլոր ազգային փոքրամասնություններին, պաշտպանում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինայում հայ ժողովրդի իրավունքների իրացումը գտնվում է նախագահ Պորոշենկոյի պաշտպանության ներքո է՚, - վստահեցրել է նա։ Նշենք, որ, ի սկզբանե, Զելենսկին պնդել էր, որ ապրիլի 19-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ ՙՕլիմպիյսկի՚ մարզադաշտում բանավեճ անցկացվեն։ Սակայն ավելի ուշ նախագահը հայտարարել էր, որ շոումենին բանավեճի է սպասում ապրիլի 14-ի, սակայն վերջինս ՙմնացել է իր կարծիքին՚ եւ չի ներկայացել։ ՙՏի ժե մենե պիդմանուլա՚, - երգել Է Պորոշենկոն ուկրաինացի երգիչ Իվան Լանյոյի հետ դուետում՝ հավելելով. ՙԳուցե Վլադիմիր Ալեքսանդրովիչը մեզ այդպես լսի՚, - ասել Է Պորոշենկոն՝ դիմելով ընդդիմախոսին: