Արմինֆո.Գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգե հիմնադրամը կազմակերպել էր մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկանե խորագրով:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Ֆլորիան Վայսը (Florian Weis), ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն (Petra Pau) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Իր խոսքում անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը` դեսպանը, մասնավորապես, նշել է. «Հիշողությամբ մենք չենք ցանկանում մեղադրյալի աթոռին գամել ցեղասպանություն իրականացրածների սերունդներին` որպես այդ հանցագործության մեղսակից։ Սակայն մերժողական կեցվածքը և չդատապարտումը ենթադրում են, որ սերունդները շարունակում են կրել իրենց անցյալի հետ չառերեսվելու քաղաքականության ծանր բեռըե։
Միջոցառման պատվավոր հյուրերից էր ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով իր ելույթում ընդգծել է, որ Ցեղասպանության հերքումը ոչ միայն քաջալերում է այլ ցեղասպանությունների իրագործումը, այլև չի նպաստում նման ոճրագործությունների կանխարգելմանը՝ առիթ հանդիսանալով ատելության խոսքի սփռման համար։ Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ գիտական, բուհական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։