Արմինֆո. Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել անվտանգության և բազմակողմ դիվանագիտության հարցերով Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարտին Պովեյշիլի (Martin PovejՎil) հետ։
Դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգության բաղադրիչի առաջնայնությունները և դիրքորոշումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցության և թեկնածությունների փոխադարձ աջակցության հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են Չեխիայի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցի արդյունքներին, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերություններին։