Արմինֆո. Ապրիլի 15-ի առավոտյան ձերբակալված SutNikol նախաձեռնության ակտիվիստներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և այլոք ազատ են արձակվել։
Ինչպես Արմինֆո-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից, նրանց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Ավելի վաղ ձերբակալվածներին այցելել է մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը:
Նշենք, որ առավոտից նախաձեռնության ակտիվիստներն ակցիա էին իրականացնում ՝ SutNikol գրությունները թողնելով Երևանի տարբեր հատվածներում և հանրապետության մի շարք այլ բնակավայրերում: