Արմինֆո. ՀՀ Քննչական կոմիտեում Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ձեռնարկված անհապաղ միջոցառումների շնորհիվ բացահայտվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Հաղորդվում է, որ երկու մարդ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատական և այլ գործողություններ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի գործունեության քրեական գնահատականները տալու համար: ՙՔննչական միջոցառումները շարունակվում են,կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՚, - նշել են Քննչական կոմիտեում:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից Արմինֆո գործակալությանը հաղորդել էին, որ Զարթոնք գյուղում որսորդական հրացանի կիրառմամբ ծեծկռտուքի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, եւս մի քանիսը ձերբակալվել են: