Արմինֆո. Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատե հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասինե միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։
Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և հորդորում Թուրքիային և Իսպանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է «Արարատե միության նախագահ Արարատ Ղուկասյանը: