Արմինֆո. Նիդերլանդներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի դեսպաններն այսօր հավաքվել են քննարկելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը: Այդ մասին ասվում է Նիդերլանդներում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության, հոլանդական գործարար համայնքի համար Միության գրավչության հարցերով բիզնես ներկայացուցիչների համար սեմինարներ անցկացնելու վերաբերյալ: