Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի ազգականին առնչվող քրեական գործը, որի մասին վարչապետն ավելի վաղ հայտարարել էր իր Ֆեյսբուքյան էջում, վերաբերում է ինստիտուտի դիպլոմի կեղծմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշել է, որ ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Նիկոլ Փաշիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: <Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ>,- գրել էր նա: