Արմինֆո. ԱԻՆ աշխատակիցները գտել են Հաղարծնի վանքի մոտակա անտառում մոլորված Պրահայի բնակչուհուն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, ապրիլի 10-ին, ժամը 22:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում և չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծնի վանքի մոտակայքում գտնվող անտառային տարածքում անվնաս վիճակում գտել են Պրահայի բնակիչ Մ.Բ.-ին (ծնված 1983 թ.): Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներ: