Արմինֆո.Նախօրեին Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարում ԵԿՄ նորընտիր վարչությունը միաձայն կազմակերպության նախագահ է ընտրել է այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու, իշխող ՙԻմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին:
Իր խոսքում Միքայելյանը հայտարարել է, որ իր առաջնահերթ խնդիրը լինելու է ԵԿՄ նախկին փառքի վերադարձը, Արցախին ու Հայաստանին ծառայելը՝ հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն ապահովելու համար:
Նա վստահեցրել է, որ համաձայնել է այդ պաշտոնն ստանձնել բացառապես իր մարտական ընկերների պահանջով։ Սասուն Միքայելյանը կոչ է արել մի կողմ դնել բոլոր պառակտումները և նոր ոգի հաղորդել Հայաստանին, Արցախին, բանակին և ՙԵրկրապահին՚: ՙՄենք պատրաստ ենք միշտ լինել Արցախի կողքին՚, - ամփոփել է Միքայելյանը: