Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա այսօր Մոսկվայում՝ Թուրքմենստանի նախագահությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ինչպես նախօրյակին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նիստի բացումից առաջ պլանավորված Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ: <Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն 2018-2019 թվականների համար Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի մասնակից պետությունների արտաքին քաղաքականության ոլորտում համաձայնեցված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների իրավապայմանագրային բազայի զարգացման, ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և հիմնական միջազգային հարթակներում Ռուսաստանի ու Բելառուսի փոխգործակցության հարցերը: Կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Բացի այդ, Լավրովի ժամանակացույցում նաև կարճատև հանդիպումներ են Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ>, - նշել է նա ։
Օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղեկացրել էին, որ նիստի օրակարգում ընդգրկված է տասը հարց, որոնք ընդգրկում են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ուղղությունների լայն շրջանակ: Նախարարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ, կքննարկեն Համագործակցության շրջանակներում բազմապլան համագործակցության խորացման հեռանկարները ։ Նաեւ հայտնի է դարձել, որ միջոցառմանը չի մասնակցի Ուկրաինան, քանի որ նա հրաժարվել է աշխատել Համագործակցության կանոնադրական մարմիններում: