Արմինֆո. Առաջիկա երկու ամիսներին Հայաստանում նոր ցրտահարություն չի սպասվում։ Այս մասին ապրիլի 4-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ ապրիլ-մայիս ամիսներին սպասվում են սովորականից ավելի տեղումներ, հունիսին իրավիճակը կկարգավորվի եւ կլինի նորմայի սահմաններում: Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխությունների և առատ տեղումների պատճառով սպասվում են հեղեղումներ։ Եթե նախկինում ափերից գետերի ելքը կազմում էր 60% -80%, ապա այժմ` 90% -100%: Հեղեղումների գագաթնակետը կլինի մայիսին։ Ի դեպ, ԱԻՆ-ը հեղեղումների մասին ավելի ստույգ կանխատեսում կարող է ներկայացնել դրա սկսվելուց 3-4 օր առաջ։
Նախարարը նաև նշել է, որ ներկայում Սևանա լճի մակարդակը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, նորմալ երևույթ է` հաշվի առնելով նախորդ տարվա տաք եղանակը: Ս. թ. հունիսի 1-ից լճի մակարդակը կսկսի բարձրանալ 40-45 սմ-ով։
Ինչ վերաբերում է Ախուրյան ջրամբարին, ապա, ինչպես ընդգծել Է նախարարը, նրա լցվածությունն այսօրվա դրությամբ կազմում է 90% -99%: Վերջին անգամ նման բան դիտվել է 2011 թվականին։ Համանման իրավիճակ է նաեւ մյուս ջրամբարներում, որոնց լրացումը մոտեցել է 90 տոկոսի նշագծին։