Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ապրիլի 1-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայկական խմբին: Ինչպես հաղորդել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Սիրիայում ծառայող Հայաստանի մարդասիրական խմբին, որ բաղկացած է ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից»:
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի 83 հոգանոց մարդասիրական առաքելությունը Հալեպ է մեկնել այս տարվա փետրվարի 8-ին: Նպատակը հայաբնակ Հալեպի ականազերծման աշխատանքների իրականացումն է, անվտանգության ապահովումը, ինչպես նաև նրանց բժշկական օգնության տրամադրումը: