Արմինֆո. Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արսեն Մուրադյանն ապրիլի 1-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեեւի հետ:
Այցի շրջանակներում քննարկվել են ռազմական բժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները: Ըստ Մուրադյանի՝ ռազմաբժշկական ֆակուլտետը ԱՊՀ երկրների համար շարունակում է մնալ ռազմաբժշկական կրթության կենտրոն:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդը ԵՊԲՀ ռեկտորին է ներկայացրել Ալմաթիի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերին, որոնք պատրաստվում են մեկ ամսում վերապատրաստվել ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալներում: «Ուրախալի է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցությունը շարունակվում է նաեւ ռազմաբժշկական կրթության շրջանակներում՚, - նշել է Մայկեեւը` ընդգծելով ռազմական բժշկության ոլորտում Հայաստանի հարուստ փորձը:
Նշենք, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել Է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն: