Արմինֆո.: Այն ռեկտորները, որոնք բուհերը վեր են ածել կուսակցական բջիջների, նոր Հայաստանում տեղ չունեն: Այդ մասին մարտի 25-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, կրթական հաստատությունների ներկայիս ղեկավարները`
dպրոցներից մինչև բուհեր, պետք է հեռու մնան նախկին պրակտիկայից, երբ իշխող կուսակցության պատկերացումներն ավելի կարևոր և որոշիչ էին, քան կրթական համակարգի գերակայություններն ու բովանդակությունը։ «Հայաստանի բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, և դրա նկատմամբ այլընտրանք չկա՚, - հայտարարել է նա:
Ինչպես նշել է կառվարության ղեկավարը, բուհերի այն ղեկավարները, որոնք ժամանակին դռները փակում էին ուսանողների առջև (թավշյա հեղափոխության օրերին - խմբ.), չեն կարող շարունակել աշխատանքը նոր Հայաստանում։ «Թող նոր աշխատատեղեր փնտրեն։ Հեղափոխությունը մեկնարկել է այդ կարգախոսով, դրանով էլ կավարտվի։ Մեկ շաբաթ առաջ, մեկ շաբաթ հետո, բայց մենք կյանքի կկոչենք «թավշյա հեղափոխության՚ հիմնական գաղափարները՚, - եզրափակել է վարչապետը։