Արմինֆո.Չեռնոգորիայի կառավարությունը Հայաստանի քաղաքացիների համար մինչեւ 30 օր ավելացրել է տուրիստական սեզոնի ընթացքում երկրում առանց վիզայի գտնվելու ժամկետը:
Ըստ ՏԱՍՍ-ի` այդ մասին հաղորդել է CDM պորտալը։ Տեղեկատվության համաձայն, որոշումը վերաբերում է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի զբոսաշրջիկներին: Այդ նորմը գործելու է զբոսաշրջային սեզոնի ընթացքում՝ ապրիլի 15-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: