Արմինֆո.Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հանձնաժողովի նիստում լառավարող «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարել էր սպառազինության և տեխնիկայի ներկրմամբ զբաղվող որոշակի շահագրգիռ անձանց կողմից հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը խոչընդոտելու դեպքերի մասին: Կարապետյանը տեղեկացրել էր, որ կանադա-ամերիկյան «Սթրեյթ ԳՐՈՒՊ՚ ընկերությունն արդեն մեկ տարի է, ինչ փորձում է Հայաստանում կազմակերպել զրահամեքենաների արտադրություն, սակայն ինչ-որ մարդիկ մշտապես խանգարում են: «Ես խնդրում եմ ձեզ իմանալ, թե ովքեր են այդ մարդիկ, և կանխել նրանց միջամտությունը այդ գործընթացներին։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ այս հարցում՚, - ասել էր Կարապետյանը ՝ դիմելով նիստին ներկա փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Պատգամավորին լսելուց հետո Գաբրիել Բալայանը խոստացել էր իրավիճակի մասին զեկուցել նախարար Դավիթ Տոնոյանին:
«Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից՚, - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Հավելենք, որ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն, «Սթրեյթ Գրուպ՚ միջազգային ընկերությունը մի քանի անգամ բռնվել է զենքի եւ տեխնիկայի ապօրինի առեւտրի մեջ։ Համապատասխան տվյալներ կան ՄԱԿ-ի 2012 թվականի զեկույցում։