Արմինֆո. Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհանննիսյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում մեկնաբանել է ՀՀ ԶՈւ Մեղրիի գնդում խռովության մասին ԶԼՄ-ների հաղորդումները:
Հովհաննիսյանն, ըստ էության, հաստատել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները: Նրա ասելով, գնդի որոշ զինծառայողներ փորձել են խախտել է կանոնադրությունը, հաստատել սեփական կարգերը, ինքնիրավչություն դրսևորել: Իսկ սպաները, մամուլի քարտուղարի ասելով, փորձել են կարգն ապահովել, ինչը հարուցել է խռովարար զինծառայողների դժգոհությունը, նրանք հրահրել են նաև գնդի մյուս զինծառայողներին, ինչի արդյունքում խռովություն է սկսվել: Ընդ որում, նա հատկապես ընդգծել է, որ զինվորական կանոնադրությունը խախտողները խստորեն կպատժվեն` ինչպես շարքայինները, այնպես էլ սպաները: «Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել՚, - նշել է նա: «Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են՚, - ամփոփել է ՊՆ մամուլի քարտուղարը: