Արմինֆո. Ես մտադիր չեմ մեկնաբանել Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարությունն այն մասին, որ Նաիրի Հունանյանը ՀՀ ԱԱԾ գործակալ է եղել։ Այդ մասին մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ ինքը որոշակի տեղեկություններ ունի այդ մասին, բայց առայժմ կոնկրետ ոչինչ չի ասելու և չի մեկնաբանելու է Շիրխանյանի բաց նամակը:
Օրեր առաջ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ նամակում նա հայտարարել է, որ ժամանակին ունեցել է ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի գործով թղթապանակ, որը 1999-ին կազմակերպել էր Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը։
Հիշեցնենք, որ 1999թ.հոկտեմբերի 27-ին մի խումբ զինված անձինք ներխուժել էին Հայաստանի խորհրդարանի շենք եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ Միքայել Քոթանյանին ։
Հունանյանն ու նրա հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նշենք, որ քննությունն այդպես էլ չի բացահայտել հանցագործության հնարավոր կազմակերպիչներին։