Արմինֆո.ԱՄՆ Ալաբամա նահանգի նահանգապետ Քեյ Այվին ստորագրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) ֆեյսբուքյան էջից։
«Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մնացել է միայն մեկ նահանգ (Միսիսիպի), որը դեռ պետք է հավուր պատշաճի ճանաչի մարդկության դեմ այդ հանցագործությունը՚, - ասվում է հաղորդագրությունում: