Արմինֆո. Պետական տուրքի բարձրացումը չի կարող նպաստել տնտեսական հեղափոխությանը։ Տտնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում քննարկումների ժամանակ այդ մասին հայտարարել են փոխանակման կետերի եւ գրավատների սեփականատերերը։
Ինչպես հայտարարել է «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանը, առաջարկվող օրինագծով վարկային կազմակերպությունները կվճարեն 3 մլն դրամի հարկ ՝ նախկին 500.000-ի փոխարեն: Ավելին, վճարահաշվարկային ընկերությունները կսկսեն վճարել 1 մլն դրամ՝ 250.000-ի փոխարեն, բանկային բյուրոները, իրենց հերթին, կվճարեն 1 մլն դրամ՝ 500.000-ի փոխարեն, բանկերը՝ 7 մլն դրամ 3 մլն դրամի փոխարեն, փոխանակման կետերը՝ 3 մլն դրամ՝ 30.000-ի փոխարեն, և, վերջապես, գրավատները՝ 6 մլն դրամ 100.000-ի փոխարեն։
Այդ առնչությամբ գրավատների եւ փոխանակման կետերի սեփականատերերը ընդգծել են, որ պետական տուրքերի նման լուրջ բարձրացումը բիզնեսի համար իրական հարված կլինի, ինչի հետեւանքով շատ գործարարներ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի գործազրկության: Հայաստանի արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը նշել է, որ այս օրինագիծը նախաձեռնվել է առանց շահագրգիռ անձանց հետ քննարկումների եւ հաշվի չառնելով տվյալ հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը: «Մայրաքաղաքի փոխանակման կետերում միջին շրջանառությունը կազմում է 10 մլն դրամ, իսկ մարզերում՝ մոտ 3 մլն դրամ։ Արդյունքում` ամսական եկամուտը կազմում է մոտ 500 հազար դրամ՝ հաշվի առնելով աշխատավարձերի վճարումն ու այլ ծախսերը՚, - հայտարարել է Խաչատրյանը։
Նրա խոսքով, հաշվի առնելով վերն ասվածը, իրենք, պարզապես, ի վիճակի չեն վճարել 250.000 դրամ պետական տուրք: «Այդ դեպքում փոխանակման կետերի 80 տոկոսը կփակվի՚, - ընդգծել է Խաչատրյանը, նշելով, որ այս պահին Հայաստանում գործում է 231 փոխանակման կետ։ Արժութային դիլերների միության նախագահը նաեւ հայտարարել է, որ վերջին շրջանում երկրում փոխանակման կետերի եկամուտները կրճատվել են 2.2 անգամ: Նրա խոսքով ՝ պատճառն այն է, որ փոխանակման կետերը պետք է սպասարկեն փոքրածավալ գործարքները։
«Իմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանը, իր հերթին, հայտարարել է, որ քննարկումների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը կքննարկվեն ավելի ուշ Ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հետ: Ընդ որում, նա նշել է, որ տվյալ օրինագծի որոշ կետեր որոշակի անհանգստություն են ներշնչում։ Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, պետական տուրքը պետք է անպայման բարձրացվի, իսկ թե որքանով, դա արդեն բոլորովին այլ հարց է։ Սակայն նա նշել է, որ միաժամանակ պետք է տարբերակում արվի բանկերի եւ փոխանակման կետերի միջեւ։
«Իմ քայլը՚ խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով՝ պետական տուրքերի բարձրացումը արդարացնում է ծառայությունների էական թանկացումը։ «Միեւնույն ժամանակ, եթե մենք 60 անգամ բարձրացնենք պետական տուրքերը, մենք պետք է գիտակցենք, թե ինչ տեղի կունենա շուկայի հետ։ Այնպես որ, մենք պետք է գտնենք կուտակված հարցերի օպտիմալ լուծումները, հաշվի առնելով, որ փոփոխություններն, այնուամենայնիվ, անխուսափելի են՚, - եզրափակել է պատգամավորը։
Նշենք, որ կառավարության առաջարկած օրինագծի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամ (մոտ 205 դոլար) պետական տուրքի փոխարեն սահմանվելու է 6 մլն դրամի նշաձող (մոտ 12,3 հազար դոլար), իսկ փոխանակման կետերի համար ՝ 3 մլն դրամ (մոտ 6,1 հազար դոլար)՝ ներկայիս 50 հազարի փոխարեն (մոտ 102 դոլար): Ինչպես նշվում է բողոքի ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ, օրինագծի ընդունումը սպառնում է փակել ամբողջ երկրում գործող 140 գրավատների եւ 200 փոխանակման կետերի կեսից ավելին: Յուրաքանչյուր գրավատանը միջին հաշվով աշխատում է 4-5 աշխատակից՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Փոխանակման կետերում աշխատում են միջինը 2-3 մարդ՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արդյունքում՝ կրճատումներ են սպասվում ավելի քան 1300 մարդու, իսկ պետական գանձարանի հարկային կորուստները կհասնեն 900 մլն դրամի (մոտ 1,8 մլն դոլար)։