Արմինֆո. Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների թվի ավելացումը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության օրակարգում է: Այդ մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ Իսրայելում դեսպանատուն բացելու Երեւանի մտադրության մասին հարցին ի պատասխան։
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ նման հնարավորության մասին հայտարարել Է ԱԳ նախարարը անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Ընդ որում, նա ընդգծել է, որ հասարակությունը կտեղեկացվի իրադարձությունների զարգացման, ինչպես նաեւ այցերի մասին:
Անդրադառնալով Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ բանավեճում Հայոց ցեղասպանության հիշատակմանը ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը անվիճելի փաստ է, դրա ճանաչումն ու դատապարտումը, նախեւառաջ, բարոյական հարց է: Նրա խոսքով՝ նոր ցեղասպանությունների կանխարգելումը համամարդկային առաջնահերթություն է։ «Եվ այդ հարցը պետք է հեռու լինի որևէ քաղաքական գործընթացից կամ շահարկումներից։ Մենք միշտ ընդգծել ենք, որ ենթատեքստեր պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան՚, - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը ։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է միջազգային գործընկերների հետ միասին ջանքեր գործադրել մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման համար: «Կցանկանայի նաև ընդգծել, որ մեզ համար անընդունելի է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցի շահարկումը։ Այդ հանցագործության ճանաչումն ու դատապարտումը Անկարայի բարոյական պարտականությունն է՚, - ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի միջեւ լեզվակռիվները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Քաղաքական գործիչները կանոնավոր վիրավորանքներ են փոխանակում միմյանց հասցեին, սակայն մինչ օրս հայտարարությունները չեն վերաբերել առաջնորդներից ոչ մեկի ընտանիքի անդամներին։
Մարտի 13 - ին իր ելույթներից մեկի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին բռնապետ է անվանել եւ մեղադրել պաղեստինցի երեխաների սպանության մեջ: Էրդողանի այդ հայտարարությանը արձագանքել է Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով Էրդողանին հիշեցրել է հայերի, ասորիների, Պոնտոսի հույների ցեղասպանության մասին։ "Կցանկանայի հիշեցնել, որ Ստամբուլն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս։ Եվ քաղաքը Բյուզանդական կայսրության եւ համաշխարհային քրիստոնեության մայրաքաղաքն էր թուրքական օկուպացիայից ավելի քան հազար տարի առաջ՚, - գրել է Աիրը Twitter-ի իր էջում։