Արմինֆո.Բանակի բարեփոխումը կարևոր եմ համարում, և այդ ուղղությամբ գործընթացը շարունակվելու է։ Այս մասին մարտի 19 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա աասելով, այդ բարեփոխումները պետք է վերաբերեն զինվորներին ու սպաներին, որպեսզի նրանք իրենց վրա զգան այն դրական փոփոխությունները, որոնք կիրականացվեն:
Անդրադառնալով ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների մայրերի կառավարության շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիաներին` Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ անաչառ քննության արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է, որ նրանց շահերը ներկայացնեն փաստաբանները, որոնք նշեն քննության սխալները: «Այդ ժամանակ կարելի է յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ևս մեկ անգամ մանրակրկիտ վերանայել ամեն ինչ։ Պետք է հասկանալ, որ դրանով զբաղվում են քննչական մարմինները, ես ինքս լիազորված չեմ զբաղվել քննչական հարցերով՚, - ամփոփել է վարչապետը։