Արմինֆո.Բուենոս-Այրեսի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու համար: Այդ մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 1995 թ. Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2007թ. Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվել է Մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։